երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը շարունակվում է ընդլայնված կազմով

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը շարունակվում է ընդլայնված կազմով

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը շարունակվում է ընդլայնված կազմով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: 
 
Ավելի վաղ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ մեկնարկել է ԱՊՀ արտաքին գործերի  նախարարների խորհրդի նիստը նեղ ձևաչափով: 
 
ԱՊՀ արտաքին գործերի  նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ապրիլի 1-ին երկկողմ հանդիպումներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ: ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կայացել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: 
 
 
 

 

 
 

 

  • Կիսվել: