ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ապատեղեկատվության հեղեղը շարունակվում է. Հակոբ Կարապետյանը՝ փողքաղաքապետի վերաբերյալ

Ապատեղեկատվության հեղեղը շարունակվում է. Հակոբ Կարապետյանը՝ փողքաղաքապետի վերաբերյալ

Արդեն հայտարարել ենք և վերահաստատում ենք, որ Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործում որևէ կարգավիճակով ընդգրկված չէ, նրա անվան արծարծումը այս կամ այն քրգործի առնչությամբ փաստական որևէ հիմք չի պարունակում և ըստ էության անձի արժանապատվության և գործարար համբավի արատավորման փորձ է: Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ապատեղեկատվության հեղեղը շարունակվում է:

Անցած շաբաթվանից սկսած, որոշ լրատվամիջոցներ փորձում են արատավորել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի անունը` ինչ-որ քրեական գործերի հետ առնչությունների մասին կեղծ լուրեր տարածելով:

Նախօրեին երեկոյան էստաֆետը ստանձնեց 168.am կայքը մի քանի տողանոց հիմնազուրկ մի հրապարակմամբ, իսկ որոշ այլ կայքեր արագորեն տարածեցին այդ նոր բամբասանքը այն մասին, թե իբր Հայկ Սարգսյանը «Կարող է առնչվել վերջերս հարուցված մի աղմկահարույց քրեական գործի հետ»:

Արդեն հայտարարել ենք և վերահաստատում ենք, որ Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործում որևէ կարգավիճակով ընդգրկված չէ, նրա անվան արծարծումը այս կամ այն քրգործի առնչությամբ փաստական որևէ հիմք չի պարունակում և ըստ էության անձի արժանապատվության և գործարար համբավի արատավորման փորձ է:

Հայկ Սարգսյանը շարունակում է պաշտոնավարել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում, իսկ պաշտոնավարումից հրաժարվելու դեպքում անգամ, դա որևէ քրեական գործի հետ առնչակցությամբ պայմանավորված չի կարող լինել:

«Իմ քայլը» քաղաքական մեծ թիմի անդամների նկատմամբ գրեթե ամենօրյա ռեժիմով կատարվող տեղեկատվական հարձակումների քաղաքական նպատակը բավական թափանցիկ է, այնուհանդերձ, դա պատիվ չի բերում բամբասանքը տարածող լրատվամիջոցներին»:

  • Կիսվել: