կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պատերազմում զոհված զինվորների եղբայրները և որդիները հնարավորություն կունենան ազատվել զինվորական ծառայությունից․Հայկ Սարգսյան

Պատերազմում զոհված զինվորների եղբայրները և որդիները հնարավորություն կունենան ազատվել զինվորական ծառայությունից․Հայկ Սարգսյան

Խորհրդարանը քննարկում է պատերազմի և մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին զինծառայությունից ազատելու մասին օրենքի նախագիծը։  

Նախագծի հեղինակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ իմ առաջարկած օրենսդրական նախաձեռնության նպատակն է հնարավորություն տալ պատերազմի և մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին։ Այսինքն`այն զորկոչիկները, ովքեր ունեն պատերազմի ժամանակ զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, հնարավորություն կունենան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ 

«Գործող կարգավորումներով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը։ Ունենք քառօրյա և 44-օրյա պատերազմների հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն, նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր սոցիալական, հոգեբանական վիճակում և չեն ցանկանում իրենց կրտսեր որդիներին ևս ուղարկել պարտադիր զինվորական ծառայության»,- ասաց Սարգսյանը։

Վերջինս նշեց, որ այս նախաձեռնության արդյուքնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները ավելի հեշտ կհաղթահարեն ծանր հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները։

  • Կիսվել: