կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրավապահ համակարգում հրահանգ է եղել հետևել Տիգրան Խաչատրյանին և Հայկ Սարգսյանին․ «Ժողովուրդ»

Իրավապահ համակարգում հրահանգ է եղել հետևել Տիգրան Խաչատրյանին և Հայկ Սարգսյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, ձերբակալվել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Հայկ Սարգսյանը։ Նրանք մեղադրվում են խուլիգանություն կատարելու եւ ոստիկանությանը դիմադրելու համար, սակայն վերջիններիս ձերբակալումը ուշագրավ իրավիճակում է եղել:

Մասնավորապես, ի սկզբանե իրավապահ համակարգում հրահանգ է եղել ուշադիր հետեւել կոնկրետ անձանց գործողություններին, թե ով ինչ է անում, որոնց մեջ են եղել Հայկ Սարգսյանը եւ Տիգրան Խաչատրյանը: Նրանց քայլերը ֆիքսվել է ոստիկանության կոնկրետ անձանց կողմից, եւ մեզ ասած լուրերի համաձայն՝ նրանց դեմ կոնկրետ անձինք զեկուցագրեր են ներկայացրել, ինչի արդյունքում ձերբակալել են եւ դատարան ներկայացրել կալանավորելու միջնորդություն:

Ասել է թե՝ իրավապահները կոնկրետ անձանց թիրախավորում են, հետեւում գործողություններին, նկարահանում եւ հետո ձերբակալում՝ մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: