հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանապահ ծառայությունն իրականացվելու է միայն հայկական ծառայությունների կողմից. ԱԽ քարտուղար

Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանապահ ծառայությունն իրականացվելու է միայն հայկական ծառայությունների կողմից. ԱԽ քարտուղար

Ապաշրջափակման հարցում կարևորը քաղաքական համաձայնությունների գալն է: Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ապաշրջափակման մասով կարևոր բան կա, որն այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ, այսինքն`ապաշրջափակումը Հայաստանի կոնտեքստում  սահմանային ամբողջ ծառայությունները իրականացվելու է միայն հայկական ծառայությունների կողմից»,- ասաց նա:

ԱԽ քարտուղարը շեշտեց` այս հարցում Հայաստանի դիրքրոշումը շատ հստակ է:

«Հույս ունենք, որ այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մյուս բոլոր գործընկներները»,- ընդգծեց Գրիգորյանը:

  • Կիսվել: