շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Անընդունելի է տարածաշրջանում ՌԴ-ի այսօրվա չեզոք քաղաքականությունը․ Սեյրան Օհանյանը ՌԴ իշխանություններին կոչով դիմեց

Անընդունելի է տարածաշրջանում ՌԴ-ի այսօրվա չեզոք քաղաքականությունը․ Սեյրան Օհանյանը ՌԴ իշխանություններին կոչով դիմեց

Հայ ժողովրդի մի էական հատված՝ Արցախյան հակամարտության արդար կարգավորումը և Թուրքական երկու հարևան պետությունների հետ խաղաղ համակեցությունը պայմանավորվում է Ռուսաստանի ակտիվ ներգրավումով, հետևաբար անհասկանալի և անընդունելի է տարածաշրջանում Ռուսաստանի այսօրվա չեզոք, կառուցողական, միջնորդական քաղաքականությունը: Այս մասին Աժ քննարոկւմների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են վերադառնալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հանձնառությանը:

Օհանյանը իր ելույթի վերջում կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը, գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել, ապահովելու քաշաթաղի, Լաչինի միջանցքում մարդկանց և բեռների անխոչընդոտ երկկողմանի տեղաշարժին:

  • Կիսվել: