հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անվճար կրթության իրավունք կունենան զոհված զինծառայողների ծնողներն ու այրիները. նախագիծ

Անվճար կրթության իրավունք կունենան զոհված զինծառայողների ծնողներն ու այրիները. նախագիծ

Այսօր ԱԺ-ում քննարկվեց «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։

Հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է:  

Պատգամավորը նախագծով առաջարկում է անվճար բարձրագույն կրթության իրավունք տալ զոհված զինծառայողի ծնողին և ամուսնուն:

«Այսօր գործող օրենքով դա չի կարգավորվում, այդ բեռը պետությունն իր վրա չի վերցնում, բուհն իր հայեցողությամբ զեղչեր կա՛մ անում է, կա՛մ՝ ոչ»,- նշեց նա  

Նախագծի ընդունումից հետո պետությունն ամբողջությամբ կարող է տրամադրել օժանդակություն, որպեսզի զոհված զինծառայողի ծնողներն ու այրին ունենան անվճար կրթության հնարավորություն և ապագայում՝ նաև արժանապատիվ աշխատանք: 

 

  • Կիսվել: