չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Անվտանգային խնդիրները կապված չեն լինի մարդկային կյանքերի հետ. Աղազարյանը՝ Ադրբեջանի տարածքով փոխադրումների մասին:

Անվտանգային խնդիրները կապված չեն լինի մարդկային կյանքերի հետ. Աղազարյանը՝ Ադրբեջանի տարածքով փոխադրումների մասին:

Երբ հարցերին համալիր լուծում տրվի, ամենակարևոր կետերից մեկը կլինի անվտանգային խնդիրը, որին ևս լուծում կտրվի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ խոսելով Ադրբեջանի տարածքով փոխադրումների մասին:

Պատգամավորի խոսքերով, ուղևորների փոխադրման մասով դեռ վաղ է խոսել, իսկ ինչ վերաբերում է բեռների փոխադրմանը, ապա կարող են լինել ապահովագրական ընկերություններ, որոնք կզբաղվեն այդ հարցով.

«Կամ կողմերը պարտավորություն կվերցնեն իրենց վրա:

Անվտանգային խնդիրները բարեբախտաբար կապված չեն լինի մարդկային կյանքերի հետ, այլ կապված կլինեն բեռների հետ, որի մասով լուծումներ գտնելը, կարծում եմ՝ դժվար չէ»:

  • Կիսվել: