ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 24-ին Արամ Առաջինի նախագահությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ

Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 24-ին Արամ Առաջինի նախագահությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ

Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ:

 Այս մասին տեղեկացրեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը` ներկայացնելով Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները:
 
«Անթիլիասի Մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Այնուհետև պատարագից հետո Սրբոց Նահատակաց հուշարձան-մատուռի դիմաց Վեհափառ Հայրապետի նախագահությամբ պիտի կատարվի Բարեխոսական կարգ: Կհնչի Վեհափառ Հայրապետի Հայրապետական պատգամը»,-նշեց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը:
 
Միջոցառմանը նախատեսված է Հայ հեղափոխական դաշնակցության, Սոցիալ դեմոկրատ հնչակյան, Ռամկավար ազատական կուսակցությունների ներկայացուցիչների ելույթները։
 
Ավարտին ծաղկեպսակների զետեղում կլինի Սրբոց Նահատակաց հուշարձան-մատուռի մոտ:

  • Կիսվել: