չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ

Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և Հիմնադրամի  գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը մարտի 4-ին Վաշինտոնում հանդիպում են ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բրոք Բիրմանի հետ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից։

Աննա Հակոբյանը պարոն Բիրմանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացման նպատակով անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հիմնադրամի գործունեության շրջանակներում համագործակցության հնարավորությունները։ Մասնավորապես քննարկվել են հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանմանը, մարզային մշակութային կենտրոնների հզորացմանը, շրջակա միջավայրի պահպանությանը միտված ծրագրերը:

  • Կիսվել: