շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անկարայի դրդմամբ ադրբեջանցի արդեն զինված բաշիբոզուկները կարող են սադրանքի գնալ ռուսական զորքի դեմ․ Ոսկանյան

Անկարայի դրդմամբ ադրբեջանցի արդեն զինված բաշիբոզուկները կարող են սադրանքի գնալ ռուսական զորքի դեմ․ Ոսկանյան

Այսօր Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց «Ռուս, ֆարս, Էրմա̈նի՝ բունլար թո̈ւրքո̈ւն դո̈ւշմա̈նի» («Ռուս, պարսիկ, հայ՝ սրանք են թուրքի թշնամին») վանկարկող և ռուս խաղաղապահներին թուրքական բանակով փոխարինել պահանջող ադրբեջանցի ցուցարարներն «առաջին ծիծեռնակներն» էին այն գործընթացի, որի արդյունքում Անկարայի դրդմամբ ադրբեջանցի արդեն զինված բաշիբոզուկները կարող են սադրանքի գնալ ռուսական զորքի դեմ։  Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը, ում գրառման մեջ կարդում ենք․

«Հենց այդտեղ է, որ կարող է բացվել հնարավորության հաջող պատուհան ոչ միայն վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը, այլ նաև Թուրքիային դուրս շպրտելու Հարավային Կովկասից և Ադրբեջանին մեն-մենակ թողնելով, հերթական անգամ ջախջախելու։

Բայց այդ պատուհանից լիուլի օգտվելու համար Հայաստանին պետք է ազգային և ունակ իշխանություն, որը, պատկերավոր ասած, արդեն երեկվանից պետք է սկսեր վերականգնել և արդիականացնել մեր պետության և բանակի ներուժը, միևնույն ժամանակ աշխատելով թշնամուն թուլացնելու ուղղությամբ»։

  • Կիսվել: