շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անկարան ցանկանում է արցախյան եւ սիրիական սցենարը տեսնել Ուկրաինայում․ «Հայաստանի Հանրապետություն»

Անկարան ցանկանում է արցախյան եւ սիրիական սցենարը տեսնել Ուկրաինայում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կարելի է ենթադրել, որ Թուրքիան ձգտում է սիրիական եւ արցախյան սցենարն «արտահանել» նաեւ Ուկրաինա: Սակայն այս դեպքում դա նշանակում է անմիջական բախում ՌԴ-ի հետ: Դոնբասը Ռուսաստանի համար Արցախը կամ առավել եւս Սիրիան ու Լիբիան չէ, այն անմիջական իր սահմաններն է: ՌԴ-ն բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում անպաշտպան թողնել Դոնբասի բնակիչներին: Մյուս կողմից էլ պարզ է, որ այստեղ ուկրաինական եւ թուրքական ուժերի հաջողության դեպքում հաջորդ թիրախները լինելու են Ղրիմը եւ Ռուսաստանի կովկասյան հատվածը:

Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում միանշանակ մեծանալու են նաեւ ռիսկերը Արցախում եւ Սյունիքի հարակից հատվածներում: Այս իրավիճակում առավել են կարեւորվում ռուս-հայկական զինված ուժերի համատեղ զորախմբի ձեւավորումը եւ հայկական բանակի սպառազինության արագ վերականգնումը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: