հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ

Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 

Անի Ավետիսյանն ավարտել է Հայդելբերգի համալսարանը, ապա` Քեմբրիջի համալսարանը, ստացել դոկտորի կոչում (PhD)` Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների բնագավառում։

Այսպիսով, վարչապետ Փաշինյանը շարունակում է բարձր պաշտոնների նշանակել արտերկրի առաջատար բուհեր ավարտած պրոֆեսիոնալների, որոնք նրա կոչով դիմել են ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում։ 

 

Ներկայացնում ենք Անի Ավետիսյանի կենսագրությունը.

 

Ծնվել է 1991թ. դեկտեմբերի 16-ին, Երևան քաղաքում:

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը:

 

2008-2012թթ. - Երևանի պետական համալսարան (Արևելագիտության բակալավր):

 

2010թ. հունիս – 2010թ. սեպտեմբեր - Արաբերենի դասընթաց (Arabic Teaching Institute for Non-Arabic Speakers), Դամասկոս, Սիրիա

 

2012-2014թթ. - Երևանի պետական համալսարան, Արևելագիտության մագիստրոս, (գերազանցությամբ)                                                                                                          

 

2014թ. օգոստոս - 2015թ. մարտ - Paideia – Հրեական ուսումնասիրությունների եվրոպական ինստիտուտ, Շվեդիա

 

2015թ. հունվար - Հոլոքոստի ուսումնասիրության միջազգային դպրոց, Յադ Վաշեմ, Երուսաղեմ 2015թ. ապրիլ - 2018թ. հունիս - Հրեական քաղաքակրթությունների մագիստրոսի կոչում HFJS, Հայդելբերգի համալսարան, Գերմանիա

 

2019թ. հոկտեմբեր - 2023թ. սեպտեմբեր - Քեմբրիջի համալսարան, Դոկտորի կոչում (PhD) Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների բնագավառում

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

2014թ. փետրվար - 2014թ. օգոստոս - «Մատենադարան» հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող (Junior Researcher)

 

2019թ. փետրվար – 2019թ. հոկտեմբեր - Բրյուսովի անվան պետական համալսարան, Արտաքին կապերի և միջազգային համագործակցության մասնագետ (հիմնադրել է Հայաստանում եբրայերենի և մշակույթի առաջին կենտրոնը)                                                                                                                    

 

2020թ. մարտ - Ռաթգերսի համալսարան, Նյու Ջերզի, Հրավիրված գիտնական (Guest Scholar), (Դասախոսություններ է կարդացել «Հրեա-արաբերեն. ներածություն և աղբյուրների ակնարկ» և «Մատենադարանի հավաքածուի կորած հրեա-արաբերեն ձեռագրերը» թեմաներով)

 

2021թ. հոկտեմբեր - 2024թ. հոկտեմբեր - «Մատենադարան» հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտ, ծրագրի մասնագետ (Project Specialist)*(Հետազոտել է «Մատենադարանի հավաքածուի արաբագիր բժշկական ձեռագրերը» թեման, դրամաշնորհը հատկացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից)

2022թ. հոկտեմբեր - 2023թ. հունիս - Քեմբրիջի համալսարան, Ասիայի և Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետ, ղեկավար-դասախոս (Supervisor),

*(Դասավանդել է բակալավրիատի ուսանողներին MES 5 (արդի եբրայերեն) դասընթացը, անհատական և խմբային կարգով խորհրդատվություն է տրամադրել ուսանողներին՝ նրանց հետաքրքրություններին համապատասխան ակադեմիական ծրագրերի հարցում)

2023թ. հուլիս - Քեմբրիջի համալսարան, Եբրայերենի ամառային դպրոց, դասախոս*(Դասավանդել է արդի եբրայերեն՝ միջազգային ուսանողների խմբի համար)

2025թ. սեպտեմբեր – 2026թ. մայիս - Բրանդայսի համալսարան, Իսրայելագիտության հետազոտությունների ինստիտուտ, Հետազոտող (Fellow)

2024թ. հունվար - առ այսօր Քեմբրիջ, Վուլֆ ինստիտուտ, Հետազոտող-գործընկեր (Research Affiliate)

2024թ. սեպտեմբեր - առ այսօր Սուրբ Էդմունդի քոլեջ, Գիտաշխատող (Research Associate)

2024թ. սեպտեմբեր - առ այսօր Քեմբրիջի համալսարան, Ռոթշիլդի հիմնադրամի հետդոկտորական հետազոտող (Rothschild Postdoctoral Fellow)

2025թ. սեպտեմբեր - առ այսօր Եսայի և Մարիա Մազմանյանների հիմնադրամ (Համագործակցություն և գործընկերային կապեր), Հոգաբարձուների խորհրդի անդամ,

2026թ. սեպտեմբերից - Քեմբրիջի համալսարան Լևերհուլմի հիմնադրամի հետազոտող (Leverhulme Trust Early Career Fellow)։

  • Կիսվել: