ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Անհապաղ հրավիրում եմ ԱԳՆ-ի և ԱԺ-ի ուշադրությունը». Աշոտյանը ներկայացրել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» նամակը

«Անհապաղ հրավիրում եմ ԱԳՆ-ի և ԱԺ-ի ուշադրությունը». Աշոտյանը ներկայացրել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» նամակը

Դեկտեմբերի 12-ին, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» կողմից նամակ է հղվել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նամակում ադրբեջանցիները նախ շնորհավորում են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ ընտրվելու կապակցությամբ և նշում, որ նրանք «զբաղեցրել են իրենց պաշտոնները մի ժամանակահատվածում, երբ մարդու իրավունքների ոտնահարումները բազմաթիվ են»:

Նամակագիրները հույս են հայտնել, որ նամակի հասցեատերերը կդառնան «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վճռական ձայնը», քանզի «իրենք շատ են տուժել Հայաստանի ագրեսիայից և զրկվել են իրենց հայրենիքից»:

Նամակում նշվում է նաև, որ իրենք «իրավունք ունեն վերադարձնելու իրենց հայրենի քաղաքներն ու գյուղերը և խաղաղ ապրելու Ղարաբաղի հայկական համայնքի հետ համատեղ՝ ադրբեջանական պետության կազմում»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հրապարակելով նամակի բովանդակությունը, գրել է. «Ահա այսպիսի նամակ է հղվել 2 օր առաջ Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից։ Անհապաղ հրավիրում եմ ԱԳՆ-ի և ԱԺ-ի ուշադրությունը։ Ադրբեջանն ակնհայտորեն արդեն մեկ տարի է՝ կրկին խաղարկում է այդ խաղաքարտը։ Տղերք, այս վտանգավոր անհեթեթության դեմը առեք։ Խելքով և ռիսկով չախեք, քանի ուշ չէ»:

Image may contain: text

No photo description available.

  • Կիսվել: