երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Անհանգստացած եմ Արմեն Աշոտյանի կալանավորմամբ. Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ պատգամավոր Անդրեյ Կովաչով

Անհանգստացած եմ Արմեն Աշոտյանի կալանավորմամբ. Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ պատգամավոր Անդրեյ Կովաչով

Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչովն իր թվիթերյան էջում գրառում է կատարել ՀՀԿ փախնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի  մասին:

«Անհանգստացած եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմամբ։ Քաղաքական հետապնդման նպատակով դատական համակարգի օգտագործման հետ կապված կասկածները պետք է փարատվեն։ Արդար և թափանցիկ դատավարության կոչ եմ անում: Եվրոպական խորհրդարանը կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին»,-նշել է նա:

  • Կիսվել: