չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Համատեղ ուժերով կարող ենք հաջողությամբ իրացնել մեր երկկողմ փոխշահավետ համագործակցության զգալի ներուժը. Լուկաշենկոն` Սարգսյանին

Համատեղ ուժերով կարող ենք հաջողությամբ իրացնել մեր երկկողմ փոխշահավետ համագործակցության զգալի ներուժը. Լուկաշենկոն` Սարգսյանին

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Ուղերձում մասնավորապես նշված է.

«Բելառուսի Հանրապետությունում Ձեզ ճանաչում են որպես փորձառու պետական գործչի, որն իր ամբողջ եռանդն ու գիտելիքներն է ներդնում Հայաստանի և նրա ժողովրդի բարեկեցության բարձրացման, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման համար:

Անգնահատելի է Ձեր ներդրումը հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: Համոզված եմ, որ համատեղ ուժերով կարող ենք հաջողությամբ իրացնել մեր երկկողմ փոխշահավետ համագործակցության զգալի ներուժը»:

  • Կիսվել: