ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սահմանազատված սահման ունենալն էականորեն նվազեցնում է էսկալացիայի ռիսկը. պատգամավոր

Սահմանազատված սահման ունենալն էականորեն նվազեցնում է էսկալացիայի ռիսկը. պատգամավոր

Հայաստանի և Ադրբեջանի միջև անգամ խաղաղության պայմանագրի կնքումից հետո որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ 100 տոկոսով ավելի ինչ լավ է լինելու:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Անգամ խաղաղության պայմանագրից հետո չկա որևէ սուբյեկտ, որ կարող է դուրս գալ և ասել, որ 100 տոկոսով ամեն ինչ շատ լավ է լինելու: Մենք ասում ենք, որ կան ռիսկեր, գործընթացներ, որոնց միջով անցնում ենք: Սահմանազատված սահման ունենալն էականորեն նվազեցնում է էսկալացիայի ռիսկը: Դրա ամենավառ ապացույցը Սյունիքում՝ Որոտանի հատվածում գտնվող սահմանապահներն են»,–ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավորը վստահեցրեց՝ իշխանությունը փորձում է հնարավորինս նվազեցնել էսկալացիոն ռիսկերը:

«Մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, մենք չգիտենք, թե իրենց մտքում որ պահին ինչ կարող է գալ. ուժի կիրառման կարող են անցնել, կարող են լինել ռազմատենչ հայտարարություններ»,- նշեց նա:

  • Կիսվել: