ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Անգամ հեռավար ձևաչափով կարողանում եք գործել, աջակցել ու փրկել կյանքեր․ Արշակյան

Անգամ հեռավար ձևաչափով կարողանում եք գործել, աջակցել ու փրկել կյանքեր․ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ուղերձ է հղել Աշխատավորների օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք՝ հայերս, երբևէ աշխատանքից խույս չենք տվել և մեծապես մեր աշխատասիրության շնորհիվ է, որ հաղթահարել ենք և շարունակում ենք հաղթահարել խոչընդոտները մեր երազած Հայրենիքի կերտման ճանապարհին։

Շնորհակալ եմ ռազմարդյունաբերողներին, հեռահաղորդակցության ու փոստի աշխատակիցներին, ինչպես նաև բարձրտեխնոլոգիական համայնքին, ոլորտում ընդգրկված յուրաքանչյուր աշխատակցի և գործատուի՝ հատկապես կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում ճկունություն և բարձր գիտակցություն ցուցաբերելու, անձնվեր աշխատանքի համար։

Անգամ հեռավար ձևաչափով, շնորհիվ Ձեզ և Ձեր կողմից ստեղծված լուծումների, մեր տնտեսությունը, կրթական, սոցապահովության և հատկապես առողջապահական համակարգերը կարողանում են իրականացնել իրենց գործառույթները, գործել, աջակցել ու փրկել կյանքեր։

Շնորհավոր Մայիսի 1, մենք դեռ շատ աշխատանքներ ունենք միասին իրականացնելու՝ ի նպաստ մեր քաղաքացիների անվտանգության ու բարօրության, հանուն մեր երեխաների լուսավոր ապագայի»։

  • Կիսվել: