հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանի հետ

Հակոբ Արշակյանը հանդիպել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ազգային ժողովում ապրիլի 18-ին հանդիպել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանի հետ։
 
«Դիլանչյանի հիմնադրած MailMachine (հետագայում վերանվանվել է IM Connect) ընկերությունն առաջինն էր աշխարհում, որն ավտոմատացրեց տպագիր նամակագրության ամբողջական պրոցեսը՝ տեքստը թղթի վրա տպելուց, փաթեթավորելուց, դասակարգելուց մինչև առաքում։
 
2020 թ. պարոն Դիլանչյանը ՀՀ փոստային ազգային օպերատոր ՀայՓոստին է նվիրաբերել նոր տպող-ծրարավորող փոստային համակարգ, որի արժեքը կազմում է ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար, նշված սարքը տեղադրվել է «Հայփոստ» ՓԲԸ փոխանակման և տեսակավորման կենտրոնում:
 
Կարևորելով հայրենիքի զարգացման համար իրականացվող բարեգործական ակտիվ գործունեությունը՝ շնորհակալություն եմ հայտնել և բարձր եմ գնահատել պարոն Դիլանչյանի կողմից տարբեր ուղղություններով իրականացված ծրագրերը։
 
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Ծովինար Վարդանյանը»,- գրել է Արշակյանը։

  • Կիսվել: