հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Փաշինյանը տարօրինակ է համարում Մեղրիի երկաթուղու ռելսերի գողության գործով մեղադրյալների բացակայությունը

Փաշինյանը տարօրինակ է համարում Մեղրիի երկաթուղու ռելսերի գողության գործով մեղադրյալների բացակայությունը

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ի ճեպազրույցում կրկին անդրադարձավ նախորդ ճեպազրույցում բարձրացված՝ Մեղրիի երկաթուղու ռելսերի գողության փաստով քրեական գործի թեմային։

«Նախորդ ճեպազրույցից հետո հետաքրքրվեցի այդ հարցով։ Պարզվեց, որ վարույթ կա, բայց մեղադրյալներ չկան, ինչը, իմ կարծիքով, բավական տարօրինակ փաստ է։ Եվ իրավապահները պետք է կենտրոնանան այս հարցի վրա ու պատասխաններ ստանան», — հայտարարել է Փաշինյանը։

  • Կիսվել: