չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Անգամ ցանկության դեպքում հիմա դժվար է ԱՄՆ-ին Ռուսաստանի գործընկեր անվանել. Պեսկով

Անգամ ցանկության դեպքում հիմա դժվար է ԱՄՆ-ին Ռուսաստանի գործընկեր անվանել. Պեսկով

Անգամ ցանկության դեպքում հիմա դժվար է ԱՄՆ-ին Ռուսաստանի գործընկեր անվանել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
 
Հարցին` արդյոք առաջիկայում ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենը կզրուցեն հեռախոսով, քանի որ վերջին շրջանում ՌԴ առաջնորդը զրուցել է արևմտյան գործընկերների հետ:
 
«Հիմա անգամ ցանկության դեպքում դժվար է զրուցակիցներին գործընկերներ անվանել։ Բայց ամեն անգամ դա լավ հնարավորություն է մեր փաստարկները զրուցակիցներին հասցնելու և Ուկրաինայում անցկացվող ռազմական հատուկ գործողության էությունը բացատրելու համար»,– ասել է Պեսկովը։

  • Կիսվել: