երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անձամբ աշխատել եմ Վազգեն Սարգսյանի կառավարությունում, ո՞նց կարող է Նաիրի Հունանյանը լինել «ՀայաՔվեի» դեմքը, մենք ենք՝ ՀՀ քաղաքացիներս ենք դեմքը․ Չալաբյան

Անձամբ աշխատել եմ Վազգեն Սարգսյանի կառավարությունում, ո՞նց կարող է Նաիրի Հունանյանը լինել «ՀայաՔվեի» դեմքը, մենք ենք՝ ՀՀ քաղաքացիներս ենք դեմքը․ Չալաբյան

Մեկ շաբաթվա մեջ մենք գործարկեցինք քվերկության 12 կետ Երևանում և 14 կետ մարզերում։ Այս այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե » նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նրա խոսքով՝  զարմանալի չէ իշխանությունների կողմից ամենասև, ամենակեղտոտ, նսեմ մեթոդներով կիրառվող հակազդումը «ՀայաՔվեի» նկատմամբ։ 

«Երեկ ես մի գրառում եմ տեսել, որտեղ պատկերված է Նաիրի Հունանյանը և գրված է.«Սա է «ՀայաՔվեի» դեմքը»։ Ո՞նց կարող է Նաիրի Հունանյանը լինել «ՀայաՔվեի» դեմքը»,- ասաց նա։

Չալաբյանը նշեց, որ նման բաներն ուղղակի զարհուրելի են. «Անձամբ ես աշխատել եմ Վազգեն Սարգսյանի կառավարությունում, հայրս աշխատել է Վազգեն Սարգսյանի հետ՝ ՊՆ-ում, ո՞նց կարող է Նաիրի Հունանյանը լինել «ՀայաՔվեի» դեմքը, մենք ենք՝ ՀՀ քաղաքացիներս ենք դեմքը: Ու այն սրիկաները, որոնք ուզում են ցեխ շպրտել  «ՀայաՔվե»-ի վրա, ես համոզված եմ, որ «ՀայաՔվե»-ն նրանց կուղարկի պատմության աղբանոցը: «ՀայաՔվե»-ն ազնիվ, անկաշառ հայ մարդիկ են, որոնք ուզում են իրենց հայրենիքը պաշտպանել: Իրենց բոլոր փորձերը՝ «ՀայաՔվե»-ն կապել անցյալի  հանցագործությունների հետ, ձախողված են: Դա մենք տեսնում ենք մեր ժողովրդի աջակցության մեջ: Երբ վերլուծում ենք այս ամենը, հասկանում ենք, որ գործող իշխանության սարսափը, որն իրենք պռոյեկտում են, մի քանի պատճառ ունի: «ՀայաՔվե»-ն բացարձակ նոր նախաձեռնություն է։ Այստեղ մարդիկ են, ովքեր նախկինում քաղաքականության մեջ չեն եղել, հիմա էլ փաստացի քաղաքականությամբ չեն զբաղվում: Սա քաղաքացիական հայտ է»:

  • Կիսվել: