Անցյալը՝ ներկայացած
2014թ. նոյեմբերի 11-ին Օքսֆորդում գումարվել է գիտաժողով “Միջազգային եւ տարածաշրջանային իրադարձությունների ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա” թեմայով:
Այն կազմակերպել է բիրիտանական LINKS ոչ կառավարական կազմակերպությունը՝ Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնիի քոլեջի Ռուսաստանի եւ Եվրասիայի ուսումնասիրությունների կենտրոնի աջակցությամբ: Գիտաժողովին ելույթ են ունեցել Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնիի քոլեջի Ռուսաստանի եւ Եվրասիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Դեն Հիլին, LINKS-ի տնօրեն Դենիս Սամուտը, դոկտոր Ուոլտեր Քեմպը, Եվրամիության Հարավային Կովկասի եւ Վրաստանում հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Հերբերտ Զիլբերը, Ռիչարդ Կիրակոսյանը, դեսպան Ղազար Իբրահիմը՝ ՆԱՏՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, Ամանդա Փոլը, դոկտոր Սաբինա Ֆրայզերը, Ավազ Հասանովը՝ Բաքվի մարդասիրական ուսումնասիրությունների կենտրոնից, Մասիս Մայիլյանը՝ Ստեփանակերտի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդ, պրոֆեսոր Նեյլ Մակֆառլենը, դոկտոր Լոուրենս Բրոյերս, Օրհան Աքպերովը՝ Լետնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի խորհուրդ եւ Կրեյգ Օլիֆանտը:
http://commonspace.eu/index.php?m=23&news_id=3115&lng=rus
LINKS ոչ կառավարական կառույցը փաստացի վերահսկվում է բրիտանական ԱԳՆ-ի կողմից, իսկ Արցախի հարցում պաշտոնական Լոնդոնի մոտեցումները միշտ աչքի են ընկել բացահայտ ադրբեջանամետությամբ:
Գիտաժողովի մասնակիցներից Դենիս Սամուտը, Ամանդա Փոլը եւ Սաբինա Ֆրայզերը հայտնի են որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խորհրդականներ եւ դարձյալ հետամուտ են ԼՂ կարգավորման ոչ հայանպաստ տաբերակի իրացմանը: Կարելի է համարել, որ այդ միջոցառմանը Մասիս Մայիլյանը հակադրվել է նրանց, բայց չենք կարող ուշադրություն չդարձնել փաստին, որ նա մասնակցել է մի գիտաժողովի, որին հրավիրված էր նաեւ Լեռնային Ղարաբաղի “ադրբեջանական համանքի” ներկայացուցիչը: Փաստացի Մայիլյանը երկխոսության մեջ է մտել նրա հետ՝ անկախ այն բանից, թե նրանք կենդանի շփում ունեցե՞լ են կամ՝ ոչ: Ահա եւ՝ “դիվանագիտական փայլուն աշխատանքի” օրինակ:
Վահրամ Աթանեսյան