ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը

Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 06։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։33-ին, մարվել՝ 06։45-ին։ Այրվել են կենցաղային իրեր։

  • Կիսվել: