չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Անցած հինգ օրերի ընթացքում Իտալիայի քաղաքները սոլիդար են մեզ հետ. ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյան

Անցած հինգ օրերի ընթացքում Իտալիայի քաղաքները սոլիդար են մեզ հետ. ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյան

«Անցած հինգ օրերի ընթացքում Իտալիայի քաղաքները սոլիդար են մեզ հետ: Grazie Grazie»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
 
✅Հոկտեմբերի 28-ին Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքի ավագանին ընդունեց բանաձև, որով հանձնարարվում է քաղաքապետին դիմել Իտալիայի ազգային իշխանություններին Արցախի Հանրապետության ճանաչման համար,
✅Հոկտեմբերի 28-ին Իտալիայի Պալերմոյի քաղաքային խորհուրդը ընդունեց բանաձև, որով հանձնարարվում է քաղաքապետին դիմել Իտալիայի ազգային իշխանություններին Արցախի Հանրապետության ճանաչման համար,
✅Հոկտեմբերի 28-ին Իտալական Ազոլո քաղաքը նույնպես ընդունեց բանաձև, որով դիմում է Իտալիայի ազգային իշխանություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման խնդրանքով,
✅Հոկտեմբերի 30-ին Իտալիայի Բերգամո քաղաքի ավագանին միաձայն ընդունել է բանաձև, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը դատապարտել Թուրքիայի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում,
✅Նոյեմբերի 2-ին Իտալիայի Լոմբարդիա ռեգիոնը ընդունեց բանաձև, որով կոչ է անում Իտալիայի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
✅Նոյեմբերի 2-ին Իտալիայի Կարբոնյանո քաղաքային խորհուրդը դիմեց Իտալիայի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու խնդրանքով,
✅Նոյեմբերի 2-ին Իտալիայի Սքիո քաղաքային խորհուրդը դիմեց Իտալիայի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու խնդրանքով։

  • Կիսվել: