Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի՝ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը
«Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի՝ ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»:
Այս մասին ԵԱՏՄ նիստի ընթացքում իր խոսքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նիստին մասնակցել է հեռավար՝ տեսակապի ձևաչափով։
«Հայաստանը բազմիցս վերահաստատել է ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը, որն ուղղված է տնտեսական կայունության ամրապնդմանը և մեծ տարածաշրջանի կայուն զարգացման ապահովմանը»,- ասել է նա և հավելել Հայաստանի՝ միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու կարևորությունը:
Այս համատեքստում ՀՀ վարչապետն ասել է, որ գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։
«Նեղ կազմով նիստի ընթացքում գործընկերներին տեղեկացրել եմ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին վերաբերող որոշ նրբությունների մասին, որոնք տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում։ Մենք ակնկալում ենք որոշակի որոշումներ, որոնք մասնավորապես կհանգեցնեն Հայաստանի երկաթուղիների արդյունավետության բարձրացմանը»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:



