ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր

Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Փարպի բնակավայրից դեպի Աշտարակ ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Գ.-ի վարած «Opel» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 51-ամյա Սամվել Ն.-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով «Opel»-ում հրդեհ է բռնկվել ու մինչ կժամանեին Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, կրակի դեմ պայքարել են «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

«Opel»-ի վարորդը եղել է ոչ սթափ, ինչի համար էլ 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։

  • Կիսվել: