ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անաստաս Միկոյանը համաշխարհային մակարդակի պատմական դեմք է. Շարմազանովը հիշել է Դը Գոլի խոսքերը

Անաստաս Միկոյանը համաշխարհային մակարդակի պատմական դեմք է. Շարմազանովը հիշել է Դը Գոլի խոսքերը

Այսօր 20-րդ դարի խոշորագույն քաղաքական ու պետական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի ծննդյան օրն է։ Իր ֆեյսբուքյան էջում այս մաիսն գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հրապարակել է լուսանկար ու գրել.

«Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Միկոյանն էր պատասխանատու թիկունքի և բանակի մատակարարման համար,իսկ 1962թ-ին՝ հենց նրա ջանքերով հանգուցալուծվեց Կարիբյան ճգնաժամը։

Անշուշտ Միկոյանի գործունեությունը զերծ չի եղել հակասական քայլերից,բայց այն, որ նա իր ժամանակի ամենաազդեցիկ գոիծիչներից մեկն է եղել՝ անհերքելի է։

Միկոյանի մասին լավագույնս արտահայտվել է գեներալ Շառլ Դը Գոլը,որն ասել է.
"Անաստաս Միկոյանը համաշխարհային մակարդակի պատմական դեմք է"։

Հ.Գ.Հաջորդ տարի մենք տոնելու ենք Մեծ Հաղթանակի 75-րդ տարեդարձը։

Անաստաս Միկոյանն այդ հաղթանակի համար ոչինչ չի խնայել,նույնիսկ՝ սեփական որդու կյանքը։

Իսկ ստալինյան բռնաճնշումների մասին ամենաօբյեկտիվ գնահատականը տվել է հենց ինքը՝ Միկոյանը։
Կյանքի վերջին տարիներին նա ասել է.
"Մենք բոլորս այդ ժամանակ սրիկաներ էինք"։

Մարդը սխալական է»։

  • Կիսվել: