ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Անահիտ Ավանեսյանը նշանակվեց ՀՀ առողջապահության նախարար

Անահիտ Ավանեսյանը նշանակվեց ՀՀ առողջապահության նախարար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անահիտ Ավանեսյանին առողջապահության նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:

 

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արսեն Թորոսյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից:

  • Կիսվել: