հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
«Ամո՛թ նրանց, ովքեր անտարբերություն են դրսևորել Կոմիտասի արձանի պղծման նկատմամբ». ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն անդրադարձել է Փարիզում Կոմիտասի արձանի պղծմանը (լուսանկար)

«Ամո՛թ նրանց, ովքեր անտարբերություն են դրսևորել Կոմիտասի արձանի պղծման նկատմամբ». ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն անդրադարձել է Փարիզում Կոմիտասի արձանի պղծմանը (լուսանկար)

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող Կոմիտասի արձանի պղծմանը:

«Ամո՛թ նրանց, ովքեր անտարբերություն են դրսևորել Կոմիտասի արձանի պղծման նկատմամբ: Ամո՛թ նրանց, ովքեր ցանկանում են վերաշարադրել պատմությունը: Ամո՛թ նրանց, ովքեր ուշադրություն չեն դարձնում հազարավոր հայերի մահվանը»,-գրել է Բուայեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Փարիզում պղծել են Կոմիտասի արձանը: Մասնավորապես, Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող Կոմիտասի արձանի վրա գրել են «Կեղծիք է»: Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտել էր տեղի ունեցածը․

«Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը, որը ժխտողականության դրսևորում է, մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին»,- ասվում էր դեպանության հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: