երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱՄՆ ուսումնասիրում է պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին օգնելու ծրագրերը. Դեսպան

ԱՄՆ ուսումնասիրում է պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին օգնելու ծրագրերը. Դեսպան

ԱՄՆ ստացել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմումը պետարզմից հետո Լեռնային Ղարաբաղի վերականգնման ծրագրերին աջակցելու համար և շատ ուշադիր ուսումնասիրում է այդ հարցը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Որոշումներ չեն կայացվել, բայց այսպիսի տեղեկատվություն ստանալը, տեղում գնահատականներ ստանալը չափազանց կարևոր կլինի: Եվ պարզապես թույլ տվեք նորից ամրապնդել իմ ասածը. մենք նաև նայում ենք, թե ինչպես կարող ենք օժանդակել Հայաստանին, քանի որ հակամարտությունը ազդեց նաև Հայաստանի վրա, մասնավորապես Սյունիքում: Բայց մենք նաև գիտենք, որ բացի հակամարտությունից, համաճարակը վնաս է հասցրել բիզնեսներին: Այնպես որ, ոլորտներից մեկը, որի վրա կենտրոնանում է ԱՄՆ օգնության առաքելությունը, այն է, թե ինչպես կարող ենք նպաստել և օգնել Հայաստանում տնտեսական աճին»,- նշել է նա:

Դեպսնաը հայտնեց, որ ուսումնասիրվում է այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են աշխատուժի ուսուցումը, որպեսզի օգնեն մարդկանց փոխել իրենց հմտությունները՝ բավարարելու 21-րդ դարի պահանջները:

«Դա մի նախագիծ է, որ նախատեսված է նաև վիրավոր վետերաններին օգնելու համար գտնելու նոր հմտություններ նրանց աշխատանքի տեղավորելու համար: Այնպես որ, այո, Լեռնային Ղարաբաղին [օգնության հնարավորությունը], անշուշտ, դիտարկվում է, բայց ես ուզում եմ շեշտել Հայաստանին՝ նույնպես»,- բացատրեց դեսպանը:

  • Կիսվել: