ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա կգտնվի նախագահ Բայդենի երդմնակալությանը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա կգտնվի նախագահ Բայդենի երդմնակալությանը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը ներկա կգտնվի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին ԱՄՆ Կապիտոլիումում: Այս մասին հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանի Հանրապետության կողմից կմասնակցի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը»,- նշեց Նաղդալյանը:

  • Կիսվել: