ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների իշխանությունների ուշադրությունը Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծման վերաբերյալ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների իշխանությունների ուշադրությունը Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծման վերաբերյալ

ԱՄՆ ում ՀՀ դեսպանությունը անդրադարձել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծման փաստին և դրան հաջորդած Սպիտակ տան ներկայացուցչի արձագանքին:

«Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների իշխանությունների պատշաճ ուշադրությունը այս հարցի նկատմամբ»,- ասված է դեսպանատան արձագանքի մեջ:

Նշենք, որ օրերս Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում տեղադրված Հայոց ցեղասպանությանը և մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերին նվիրված խաչքարը դարձել է վանդալների հարձակման թիրախ:

Այս փաստը դատապարտել է Սպիտակ տան խոսնակը` իր խոսքում «պատահաբար» օգտագործելով «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: Այդպիսով Սպիտակ տան ներկայացուցիչը նախագահ Ռեյգանից երկար տարիների հետո նորից օգտագործեց այդ եզրույթը:

Թուրքիայի արձագանքը այս առնչությամբ չուշացավ. Անկարան հույս հատնեց, որ Սպիտակ տան ներկայացուցիչը «լեզվի անհարկի սայթակում է» թույլ տվել իրեն` ամեն դեպքում համարելով նման ձևակերպումները անընդունելի:

Փորձագետների կարծիքով, Սպիտակ տան ներկայացուցչի «լեզվի սայթաքումը» ակնարկ էր Թուրքիային առ այն, որ Վաշինգտոնը դժգոհ է նրա վարած քաղաքականությանը նախընտրական փուլում, Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխման հարցում, ինչպես նաև С400 կոմպլեքսների հետ կապված: Նշենք, որ Սպիտակ տան խոսնակը այսօր արդեն հայտարարեց, որ Վաշինգտոնի դիրքորոշումը «Մեծ եղեռնի» հարցում չի փոխվել:

  • Կիսվել: