ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ում ցանկանում են կրկնակի կրճատել Moderna-ի պատվաստանյութի չափաբաժինը

ԱՄՆ-ում ցանկանում են կրկնակի կրճատել Moderna-ի պատվաստանյութի չափաբաժինը

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ ԱՄՆ կառավարությունը դիտարկում է բնակչության որոշ մասին Moderna պատվաստանյութի կես դեղաչափը տրամադրելու հնարավորությունը, որպեսզի արագացնեն պատվաստումները երկրում` հայտնել է պատվաստումների դաշնային ծրագրի ղեկավար Մոնսեֆ Սլաուին CBS հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ ընթանում են բանակցություններ Moderna ընկերության ներկայացուցիչների և ԱՄՆ-ի սննդի ու դեղորայքի վերահսկման վարչության (FDA) հետ այդ հարցի շուրջ: Moderna ընկերության պատվաստանյութով պատվաստվելու դեպքում պահանջվում է երկու դեղաչափով ներարկում: 

«Մենք գիտենք, որ Moderna պատվաստանյութի դեղաչափի կրկնակի կրճատումը, որը ներարկվում է 18-55 տարեկան մարդկանց՝ երկու փուլով, թույլ կտա ավելի մեծ թվով մարդկանց իմունացիային հասնել դեղորայքի այն չափաքանակով, որը մենք ունենք»,- ասել է Սլաուին:

 

Նա նշել է, որ Moderna-ի պատվաստանյութի չափաքանակի կիսով չափ կրճատումը «ավելի պատասխանատու մոտեցում է, որը հիմնվելու է փաստերի ու տվյալների վրա»:  

ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ պլանավորում են մինչև 2020 թ. վերջը պատվաստել 20 մլն մարդու:

  • Կիսվել: