ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ սենատոր Մենենդեսը հուզմունքով է ընդունել Բայդենի հայտարարությունը Ցեղասպանության մասին

ԱՄՆ սենատոր Մենենդեսը հուզմունքով է ընդունել Բայդենի հայտարարությունը Ցեղասպանության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությանն արձագանքել է ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սենատում ներկայացրած իմ բանաձևը վերջնականապես ընդունվեց տասնամյակներ շարունակ խոչընդոտների բախվելուց հետո, ես չկարողացա զսպել արցունքներս:

Այսօր ես կրկին ապրեցի այդ հուզմունքը, երբ նախագահ Ջո Բայդենը վերահաստատեց, որ միայն մի բառ կա, որը բնութագրում է 106 տարի առաջ սկսված վայրագությունները՝ Ցեղասպանություն»:

 

 

  • Կիսվել: