ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ պետքարտուղարության մեկնաբանությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված ընդհարման մասին

ԱՄՆ պետքարտուղարության մեկնաբանությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված ընդհարման մասին

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մորգան Օրտագուսը հանդես եկավ հայտարարությամբ հայ-ադրբեջանական վերջին բախումների վերաբերյալ, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրցված բախումները: Մենք կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գործող ուղիղ հաղորդակցման կապերը՝ հետագա լարվածությունից խուսափելու համար և անվերապահորեն պահպանել զինադադարը:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները մնում են լիովին պատրաստակամ՝ օգնելու կողմերին հասնել Լեռնային-Ղարաբաղի հակամարտության տևական, խաղաղ կարգավորմանը: Մենք ակտիվորեն կմնանք ներգրավված այդ նպատակի իրականացման ջանքերին:

Միացյալ Նահանգները միանում է Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով կողմերին որքան հնարավոր է շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները և ընդգծելով ԵԱՀԿ դիտորդների՝ տարածաշրջան վերչադարձի կարևորությունը, երբ ստեղծվի նման հնարավորություն:

  • Կիսվել: