չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՄՆ պետքարտուղարն ու Ալիևն անդրադարձել են հայ գերիների ազատ արձակման հարցերին

ԱՄՆ պետքարտուղարն ու Ալիևն անդրադարձել են հայ գերիների ազատ արձակման հարցերին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Պետքարտուղարը և նախագահ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհին վերջին դրական դինամիկան և ապագա հստակ քայլերը՝ ներառյալ սահմանների սահմանազատման և սահմանագծման, տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացման, ինչպես նաև մնացած հայ պահվող անձանց ազատ արձակման հարցերը՛՛։

Փրայսի խոսքով՝ Բլինքենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն երկկողմ հիմքով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պատրաստ է օգնել երկու երկրներին` հասնելու երկարաժամկետ համապարփակ խաղաղության:

՛՛Պետքարտուղարը նաև ընդգծել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդման կարևորությունը և ընդգծել այն կարևոր դերակատարումը, որն Ադրբեջանը շարունակում է ունենալ եվրոպական էներգետիկ անվտանգության մեջ՛՛,-ասելէ Փրայսը:

 

  • Կիսվել: