ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ բանաձևը․ Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ բանաձևը:
Վերջին 3 տարիներին Բաքուն Վաշիգտոնից շուրջ 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ստացել»,-նշել է նա:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Ամեիային Հայ Դատի հանձնախումբը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին։
«Հաշվի առնելով այս առավոտյան Ադրբեջանի վերսկսած հարձակումները Հայաստանի վրա` առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ Կոնգրեսն անհապաղ դադարեցնի ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանի սրիկա, ռասիստ, նավթով հարուստ Ալիևի բռնապետությանը»,- ասվում էր հանձնախմբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթացել է ինտենսիվ փոխհրաձգություն։
Ճշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է, կա 3 զոհ:
Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է։



