ԱՄՆ նախագահին խորհուրդ ենք տալիս սեփական անցյալին և ներկային նայել. Էրդողան խոսնակ
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը` հայտարարել է, թե Միացյալ Նահանգները պետք է սեփական անցյալին նայի։
Քալընն իր թվիթերյան էջում գրել է. «Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք ԱՄՆ նախագահի ձևակերպումները, որոնք կրկնում են բոլոր նրանց մեղադրանքները, որոնց միակ նպատակը մեր երկրի նկատմամբ թշնամանքն է»։
Նա նաև հավելել է. «Մենք ԱՄՆ նախագահին խորհուրդ ենք տալիս սեփական անցյալին և ներկային նայել»: