երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ն շարունակում է հաստատակամ մնալ՝ օգնելու Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման հասնելու հարցում. Բլինքեն

ԱՄՆ-ն շարունակում է հաստատակամ մնալ՝ օգնելու Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման հասնելու հարցում. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ իր ունեցած եռակողմ հանդիպմանը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ԱՄՆ-ն շարունակում է հաստատակամ մնալ՝ օգնելու Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման եւ տարածաշրջանային ինտեգրման միջոցով տնտեսական բարգավաճման ու կայունության հասնելու հարցում: Հայաստանի և ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ես հայտարարել եմ այդ նպատակների համար ավելի քան 65 միլիոն դոլար հատկացնելու մեր պարտավորության մասին՛՛։

  • Կիսվել: