երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին․ պետքարտուղարություն

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին․ պետքարտուղարություն

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը։

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաներ մշտական կապի մեջ են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված առաջընթացով և աջակցում ենք երկու երկրներին՝ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հարցում՝ ի շահ տարածաշրջանի»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Նա ողջունել է նաև սահմանազատման գործընթացի վերաբերյալ Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված համաձայնությունը:

«Մենք ողջունում ենք Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանի սահմանազատման հարցում շարունակվող առաջընթացը։ Սա կարևոր քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին»,- նշել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից։

  • Կիսվել: