կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱՄՆ-ն կողմ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու կայունությանը. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն կողմ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու կայունությանը. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է դրական դեր խաղալ նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու հարցում: Այս մասին Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված կլոր սեղանի շուրջ ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը նոր լոգիստիկ և տրանսպորտային հնարավորություններ կբացի տարածաշրջանում։ Սա կարող է նպաստել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Տարածաշրջանի կարգավորումն ու կայունությունը օգուտ կբերեն Հարավային Կովկասի բոլոր երկրներին:

Դեսպանը հավելել է, որ իր երկիրը կողմ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու կայունությանը։

 

 

  • Կիսվել: