հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկրի ջանքերը` ուղղված Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը

ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկրի ջանքերը` ուղղված Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը

ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկրի ջանքերը` ուղղված Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։   Բայց մենք չենք տեսել ռուսական այն ջանքերը, որոնց մասին դուք կարող եք խոսել: Այսպես է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Փաթելը պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է վտանգել Արեւմուտքի միջնորդությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ գործընթացը։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Արեւմուտքը փորձում է միջամտել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին․ «Մենք սա դիտարկում ենք որպես Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը  միջամտելու եւ ՌԴ-ի միջնորդական ջանքերը ճնշելու փորձ։ Մենք պատմությունից գիտենք, որ ԵՄ առաքելությունները չեն հանգեցրել իրական կարգավորման»։

  • Կիսվել: