ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունել ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը
Ամերիկյան վարչակազմը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը, սակայն առայժմ չի մեկնաբանում այդ կապակցությամբ ձեռք բերված նոր պայմանավորվածությունները, ՏԱՍՍ-ին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
՛՛ենք ի գիտություն ենք ընդունել ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, որը մշակվել է Ռուսաստանի միջնորդությամբ: Եվ մենք շահագրգռված ենք ավելին իմանալ այս նոր պայմանավորվածության կիրառման մանրամասների և պլանների մասին՛՛,-նշել է նա: