շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
ԱՄՆ-ն հավանության է արժանացրել Իրաքի և Սիրայի տարածքում Իրանի օբյեկտներին և զինվորականներին հարված հասցնելու ծրագիրը. CBS

ԱՄՆ-ն հավանության է արժանացրել Իրաքի և Սիրայի տարածքում Իրանի օբյեկտներին և զինվորականներին հարված հասցնելու ծրագիրը. CBS

ԱՄՆ-ն հավանության է արժանացրել Իրաքի և Սիրայի տարածքում Իրանի օբյեկտներին և զինվորականներին հարված հասցնելու ծրագիրը՝ ի պատասխան Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներից մեկի վրա վերջերս իրականացրած աղմկահարրույց հարձակման, հայտնում է CBS-ը՝ հղում անելով կառավարական իր աղբյուրներին։

Նշվում է, որ նախատեսվում է հարվածները հասցնել մի քանի օրվա ընթացքում, և դրանց թիրախը լինելու են արաբական երկու երկրների տարածքներում գտնվող՝ Իրանի օբյեկտներն ու զինծառայողները։

Ըստ աղբյուրի՝ գրոհների իրականացման ժամանակ որոշիչ գործոն են հանդիսանալու եղանակային պայմանները։

 

  • Կիսվել: