ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ն ակնկալում է շարունակել համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ խաղաղ գործընթացի շրջանակներում. ԱՄՆ Պետդեպի հաղորդագրությունը՝ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ-ն ակնկալում է շարունակել համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ խաղաղ գործընթացի շրջանակներում. ԱՄՆ Պետդեպի հաղորդագրությունը՝ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ առաջարկել ԱՄՆ-ի մշտական օգնությունը՝ Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններին աջակցելու համար: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտա Պատելի տարածած հաղորդագրության մեջ։

՛՛Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել լուծումներ գտնել չլուծված խնդիրների համար եւ ընդգծել է, որ ռազմական լուծում չկա: Նա վերահաստատել է Լաչինի միջանցքի բացման կարեւորությունը կոմերցիոն եւ մասնավոր մեքենաների համար։

Պետքարտուղար Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է շարունակել համագործակցությունը Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի շրջանակներում՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: