չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը կներկայացնի բանաձև, որով Ադրբեջանին կոչ կանի ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը կներկայացնի բանաձև, որով Ադրբեջանին կոչ կանի ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին:

Ամերիկայի ՛՛Հայ դատի՛՛ հանձնախումբը ողջունում է նոր օրինագիծը, որը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատին և որով Ադրբեջանին կոչ է արվում անմիջապես ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին, որոնք որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրից 100 օր անց:

Երկկուսակցական բանաձևը, որը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրաքիսը, Ջեքի Սփիերը, Դևիդ Վալադոն և Ֆրանկ Փելոունը, փաստում է, որ ադրբեջանական ԶՈւ-ն վատ է վերաբերվում հայ գերիներին և նրանց ենթարկում է ՛՛ֆիզիկական խոշտանգումների և նվաստացման՛՛, այդ թվում՝ գլխատումներ անում և մահապատժի ենթարկում առանց դատավարության:

Հայկական հարցերով հանձնաժողովի առաջնորդները կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ օրինագծին, որը ներկայացվելու է հաջորդ շաբաթ:

Բանաձևում ասված է, որ Ներկայացուցիչների պալատը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց, ինչպես նաև
կոչ է անում Պետքարտուղարությանը՝ բոլոր մակարդակներով կապ հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացով՝ հստակեցնելու համար նոյեմբերի 9-ի համաձայնագրով սահմանված իրենց պարտականությունները կատարելու կարևորությունը՛՛:

 

  • Կիսվել: