կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ-ի ու ԵՄ-ի գործողությունների համատեքստում հարց է առաջանում՝ կապված հայ-ադրբեջանական կարգավորման գործում հանկարծակի ակտիվության հետ. Զախարովա

ԱՄՆ-ի ու ԵՄ-ի գործողությունների համատեքստում հարց է առաջանում՝ կապված հայ-ադրբեջանական կարգավորման գործում հանկարծակի ակտիվության հետ. Զախարովա

ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի գործողությունների համատեքստում հարց է առաջանում՝ կապված հայ-ադրբեջանական կարգավորման գործում հանկարծակի ակտիվության հետ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Նախկինում, առաջին հերթին ԵՄ-ի կողմից, անդրկովկասյան խնդիրների նկատմամբ ոչ ոք առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերել։ Հիմա, հավանաբար, փոխվել է կոնյունկտուրան։ Եկեք հղում անենք պատմական փորձին, որը ցույց է տալիս, որ դրսից պարտադրված խաղաղ բանաձեւերը, հատկապես նրանք, որոնք առաջարկվում եւ մղվում են արագացված ռեժիմով, երբեք ոչ մի լավ բանի չեն հանգեցրել։

Պետք է իմանալ տարածաշրջանի պատմությունը, հակամարտության պատմությունը, ժողովուրդների պատմությունը, պետք է խորապես զգալ եւ, ամենակարեւորը, իսկապես հակված լինել խաղաղ կարգավորմանը՛՛։

Նա հավելել է, որ ոչ պակաս կարեւոր է նաեւ այդ նպատակին հասնելու անկեղծ ցանկությունը:

 

  • Կիսվել: