երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ի և Եվրոպայի բոլոր «հակաադրբեջանական», հայամետ լոբբիստներն ու քաղաքական գործիչները «պետք է ենթարկվեն հետաքննության». Հաջիև

ԱՄՆ-ի և Եվրոպայի բոլոր «հակաադրբեջանական», հայամետ լոբբիստներն ու քաղաքական գործիչները «պետք է ենթարկվեն հետաքննության». Հաջիև

ԱՄՆ-ում և Եվրոպայում հայամետ քաղաքական գործիչների նկատմամբ պետք է հետաքննություն անցկացվի։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա հրապարակել է ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսի հայազգի կնոջ կողմից, իբր, հնարավոր իրավախախտում կատարելու մասին The New York Post-ում հրապարակումից մի հատված։
«Փողերն ամեն ինչ որոշում են: ԱՄՆ-ի և Եվրոպայի բոլոր հակաադրբեջանական, հայամետ լոբբիստներն ու քաղաքական գործիչները պետք է ենթարկվեն հետաքննության»,- նշել է Հաջիևը:

  • Կիսվել: