կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար Բրեդ Շերմանը պարգևատրվել է ՀՀ պետական շքանշանով

ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար Բրեդ Շերմանը պարգևատրվել է ՀՀ պետական շքանշանով

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է պետական շքանշանով: Այն կոնգրեսականին ԱՄՆ-ում փոխանցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Հայաստանի պետական շքանշանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից: Պետական շքանշանը նվիրված է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Այն ինձ շնորհվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված իմ ջանքերի համար»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է կոնգրեսական Բրեդ Շերմանը։

Բրեդ Շերմանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է նաև 2012թվականին: «Հայ-ամերիկյան բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,-ասված է նախագահի հրամանագրում:

  • Կիսվել: